Երկու շուն աշխարհով մեկ հանրահայտ են դարձել այն բանի շնորհիվ, որ ավտոմեքենայով բախվել են սուպերմարկետի պատին: Դեպքը կատարվել է ամերիկյան Ուեյն քաղաքում ու պատահաբար տեսագրվել Walmart–ի հսկիչ տեսախցիկով:

Շների տիրուհին նրանց թողել էր միացված շարժիչով մեքենայի մեջ՝ ավտոկայանատեղիում: Սակայն շները որոշել էին տեղափոխվել առջեւի նստարանին ու ըստ երեւույթին պատահաբար սեղմել են արգելակը, ինչի հետեւանքով մեքենան շարժվել է ու մխրճվել ուղիղ խանութի մեջ: Բարեբախտաբար ոչ կենդանիները, ոչ մարդիկ չէին տուժել, հայտնել է WSAZ հեռուստաալիքը: