Բենղազիի արեւմուտքում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է լիբիացի զինվորականների խմբի վրա: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունի զոհ է դարձել 22 մարդ: Ահաբեկչության մանրամասները չեն հաղորդվում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պայթյունի պատասխանատվությունը որեւէ խմբավորում չի ստանձնել:

Բենղազիում ահաբեկիչների դեմ գործողություններին Լիբիայի «արեւմտյան» իշխանություններին՝ խորհրդարանին հավատարիմ զինվորականներ են մասնակցում, որոնք չեն սատարում մայրաքաղաք Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարությանը: Զինվորականները փորձում են քաղաքն ազատագրել «Ալ Քաիդա»-ի եւ «Իսլամական պետության» զինյալներից: