Մեքսիկացի թմրաբարոն Դեւիդ Գարսա Ավիլային՝ հայտնի «Սատանա» մականունով, իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են պլաստիկ վիրաբույժի մոտ գնալիս, փոխանցում է La Tribune-ը:
Պարբերականի տվյալներով՝ երեք տղամարդու ուղեկցությամբ Ավիլան ավտոմեքենայով ուղեւորվում էր Մեխիկո, որտեղ պատրաստվում էր փոխել արտաքինը՝ ոստիկանության հետապնդումից թաքնվելու համար:
Ավտոմեքենայի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են AR-15 կիսաավտոմատ հրացան, 15 փամփուշտով, ինչպես նաեւ 10 կգ մարիխուանա: Ձերբակալվածներն արգելափակվել են:
Ավիլան, որն օգտագործել է նաեւ Էլիաս Գարսա Գարսիա անունը, կասկածվում է Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում սպանությունների կազմակերպման մեջ, նաեւ ԱՄՆ թմրանյութեր փոխադրելու համար:

Հասանելի է
русский



























