Դուբայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Հնդկաստանից ուղեւորված օդանավը: Emirates airline ավիաընկերությունում հաստատել են այդ տեղեկությունը: Օդանավում 275 ուղեւոր կար ու անձնակազմի անդամները: Նշում են, որ ոչ մեկը չի տուժել, բոլորը տարհանվել են:

Դուբայի օդաանավակայանում բոլոր չվերթները ժամանակավորապես հետաձգվել են մինչեւ կատարվածի բոլոր հագամանքների պարզաբանումը, հայտնում է SkyNews–ը: