Համացանցում Հնդկաստանից ժամանած օդանավի՝ Դուբայի օդանավակայանում կատարած վթարային վայրէջքի տեսանյութն է հրապարակվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Emirates airline ավիաընկերությունում հաստատել են, որ «օդանավի հետ կապված միջադեպ» է տեղի ունեցել:

Օդանավում 275 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել: Ոչ ոք չի տուժել, մարդկանց բարեհաջող տարհանել են: