Դուբայի օդանավակայանում Boeing օդանավում հրդեհ է բռնկվել կոշտ վայրէջքի հետեւանքով: Այս մասին հայտարարել է Emirates Airlines ավիաընկերության ղեկավար, շեյխ Ահմեդ բին Սաիդ ալ-Մաքթումը:
Ընկերությունում նաեւ չեն բացառել, որ կրակի առաջացման պատճառ կարող էին դառնալ անվտանգության հետ կապված խնդիրները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Emirates airline ավիաընկերությունում հաստատել են, որ «օդանավի հետ կապված միջադեպ» է տեղի ունեցել: Օդանավում 275 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել: Ոչ ոք չի տուժել, մարդկանց բարեհաջող տարհանել են:
Հրդեհն արդեն մարվել է, Դուբայի օդանավակայանը վերականգնել է աշխատանքը:





























