Հնդկաստանի ՌՕՈՒ-ի ուսումնական ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե անց աղետի է ենթարկվել Արեւմտյան Բենգալիա արեւելյան նահանգում, հայտնում է Սինհուան: Երկու օդաչուի հաջողվել է պարաշյուտով դուրս ցատկել ինքնաթիռից: 

Ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Արեւմտյան Միդնապուր շրջանի Կալայկունդայի ավիաբազայից, գետին է ընկել տեղի ժամանակով մոտ 11:00-ին: