Ռուբլու փոխարժեքը շուտով կնվազի մինչեւ ամենացածր կետ: Արժե, որ ներդրողները ուշադրություն դարձնեն ռուսական փոխարժեքին, եթե ուզում են փող շահել դրա աճի արդյունքում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ամերիկյան ֆինանսական Bank of America Merrill Lynch կորպորացիայի վերլուծությունը:
«Երրորդ եռամսյակում ռուբլին սեզոնային գործոնների ճնշման տակ է: Միաժամանակ մենք ակնկալում ենք, որ չորրորդ եռամսյակում իրավիճակը կբարելավվի», — ասված է բանկի նյութերում:
Bank of America Merrill Lynch-ի վերլուծաբանները նաեւ սպասում են, որ Ռուսաստանի բանկը բավականին կոշտ դրամավարկային քաղաքականություն կվարի, ինչը կօգնի նվազեցնել ինֆլյացիան:
Նրանք կարծում են, որ Brent նավթի մեկ բարելը տարեվերջին 52 դոլար կարժենա:
Օգոստոսի 4-ին Մոսկվայի ժամանակով 17:30-ին Մոսկովյան բորսայում դոլարը վաճառվել է մոտավորապես 66,18 ռուբլով (նախորդ նիստի փակումից հետո էժանացել է 9 կոպեկով), եվրոյի դիմաց 73,75 ռուբլի էին տալիս (մինուս 17 կոպեկ): Brent նավթը լոնդոնյան ICE բորսայում 42,78 դոլար արժեր:





























