Կանադայում WestJet ավիաընկերության՝ Վանկուվերից Օտտավա թռչող օդանավը «պայթյունի սպառնալիքի» պատճառով արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:

125 ուղեւորի փոխադրող օդանավում տեղադրված «պայթուցիկ սարքի» մասին հաղորդագրություն է ստացվել: Օդանավի հրամանատարն արտակարգ վայրէջք կատարելու որոշում է կայացրել:

Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Թանդեր Բեյ քաղաքում: Սակրավորները զննում են այն: