Instagram սոցիալական ցանցում մեծ ճանաչում վայելող նյույորքյան ֆիթնես-բլոգեր Կարինա Վետրանոյին մեռած են գտել Սփրինգ Քրիք զբոսայգում, որտեղ ամերիկուհին սովորաբար ամեն օր վազում էր: Այս մասին գրում է New York Post-ը:
Իրավապահների փոխանցմամբ՝ Վետրանոյին խեղդել են: Նրա մարմնի վրա նաեւ սեռական բռնության հետքեր են հայտնաբերել:
30-ամյա Կարինային գտել է հայրը՝ Ֆիլիպ Վետրանոն, որին անհանգստացրել է դստեր երկարատեւ բացակայությունը: Նա ոստիկանություն է դիմել եւ մասնակցել որոնողական աշխատանքներին:
Ըստ Lenta-ի՝ Մարինայի Instagram-ի էջը շուրջ 12 հազար բաժանորդ ուներ, որտեղ նա պարբերաբար մարզումներից լուսանկարներ էր հրապարակում:




























