Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր՝ օգոստոսի 5-ին պաշտոնական այցով մեկնում է Անկարա:

Այցի շրջանակներում տեղի նա երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաեւ բանակցություններ կվարվեն ընդլայնված կազմով: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի կայքը:

Թուրքիայի նախագահի աշշխատակազմի փոխանցմամբ, Ղազախստանի նախագահի օդանավն Անկարայում վայրէջք կկատարի օրվա երկրորդ կեսին: Նազարբաեւը եւ Էրդողանը կքննարկեն «ռազմավարական համագործակցությունը եւ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գործունեությունը ընդալնելու հարցեր»:

Այցի օրակարգում է նաեւ իրավիճակը Սիրիայում եւ պայքան ահաբեկչության դեմ: Milliyet թերթի փոխանցմամբ երկու երկրների նախագահները կքննարկեն նաեւ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեությունը, որին Անկարան համարում է պետական հեղաշրջման պատասխանատու: