Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ավստրիան կոչել է  «արմատական իսլամիզմի մայրաքաղաք»: Նա այդպես է արձագանքել ավստրիացի կանցլեր Քրիստիան Կերնի հայտարարությանը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որի պատճառը երկրում ժողովրդավարության պակասն է: 

TGRT Haber-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն կանցլերի հայտարարությունը  «տգեղ» է անվանել եւ հերքել է Կերնի բոլոր պնդումները, հայտնում է   Reuters-ը: 

Վիեննան իր հերթին հայտնել է, որ Անկարան պետք է հետեւի իր խոսքերին եւ գործողություններին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:  «Ես կտրականապես հերքում եմ Թուրքիայի քննադատությունը Ավստրիայի հասցեին: Անկարային կոչ եմ անում հետեւել խոսքերի ընտրությանը եւ սեփական երկրում իր գործողություններին», - Կուրցին է մեջբերել նրա մամուլի քարտուղարը: