Օգոստոսի 5-ի երեկոյան Էլֆելյան աշտարակում կասկածելի առարկա են հայտնաբերել եւ անհապաղ տարհանել են այցելուներին եւ աշխատակազմին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով զինվորականներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ կան:
Նշենք, որ Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններից հետո արտակարգ դրության ռեժիմ է գործում:





























