Չիլիի Վերաքննիչ դատարանը եւս 10 տարվա ազատազրկման է դատապարտել «ԴԻՆԱ» գաղտնի ոստիկանության յոթ նախկին աշխատակիցներին՝ Ավգուստո Պինոչետիի բռնապետության տարիներին (1915-2006) քաղբանտարկյալներին կտտանքների ենթարկելու համար: Եվս երկու գործակալների ազատազրկման ժամկետին հավելվել է յոթ տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախկինում Պեդրո Էսպինոսան, Միգել Կրասնոֆը, Ռոլֆ Վենդերոտը, Ֆերնանդո Լաուրիանին, Խերարդո Գոդոյը, Ֆրանսիսկո Ֆերերը, Ռիկարդո Լոուրենսը, Բասկլայ Սապատան եւ Օրլանդո Դուրանը արդեն իսկ դատապարտվել էին ռազմական ռեժիմի այլ հանցագործությունների համար: Նրանցից վանդակաճաղերի ետեւում ամենից երկար կանցկացնի Կրասնոֆը՝ 386 տարի:

Քննությունը հաստատված է գնահատել, որ «ԴԻՆԱ»-ի դատապարտված նախկին աշխատակիցները ռազմական ռեժիմի հակառակորդներին խոշտանգել են Չիլիի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող բանտային «Վիլյա Գրիմալդի» տխրահռչակ համալիրում: Գործի փաստաթղթերի համաձայն՝ 1974-ից 1975 թվականներին նրանց պատճառով տուժել է առնվազն 37 բանտարկյալ: