Բուլղարիան հույս ունի իր էներգետիկ խնդիրները լուծել Ռուսաստանի օգնությամբ: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հույս է հայտնել, որ լուծել երկրի էներգետիկ խնդիրները, որոնք կապված են «Բելենե» ատոմակայանի եւ «Հարավային հոսք» գազամուղի շինարարության դադարեցման հետ:
Նման հայտարարությամբ երկրի վարչապետը հանդես է եկել նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո՝ պատասխանելով ռուս-բուլղարական ներգետիկ նախագծերի հեռանկարների մասին հարցին:
Նրա խոսքով, Պուտինի հետ զրույցից հետո ինքը լավատես է դարձել: Բորիսովը նշել է, որ արդեն մոտ ապագայում կստեղծվեն եւ կսկսեն աշխատել աշխատանքային խմբեր «Բելենե» ատոմակայանի, ինչպես նաեւ «Բալկան» բազաբաշխիչ կենտրոնի շինարարության հեռանկարների հարցերով, որը նախատեսված է ռուսական գազի մատակարարումների համար: Նա կարծիք է հայտնել, որ այդ հարցերն առանց Ռուսաստանի լուծել հնարավոր չէ:




























