Հնդկաստանի հյուսիսում՝ Ութար-Փրադեշ նահանգի Մայինփուրի քաղաքի բնակիչների բազմությունը ավերել է ոստիկանական բաժանմունքը եւ դաժանաբար ծեծել ոստիկաններին՝ նրանց մեղադրելով երկու բանվորների սպանության մեջ: Իշխանությունները քննություն են սկսել, փոխանցում է NDTV-ն:
Քաղաքացիների խոսքով՝ ոստիկանները ձերբակալել են մի քանի օրավարձու բանվորներ, որոնք կցասայլով տրակտորով աղյուս էին տեղափոխում, եւ յուրաքանչյուրից 100 ռուփի (2 դոլարից քիչ) կաշառք են պահանջել, իսկ երբ նրանք հրաժարվել են վճարել, սկսել են նրանց ծեծել: Երկու բանվոր ծեծի հետեւանքով մահացել է, իսկ ոստիկանները նրանց դիրերը գցել են տեղի լճակի մեջ: Մարմինները հայտնաբերած զայրացած բնակիչները ավերել են ոստիկանական բաժանմունքը եւ ծեծել ոստիկաններին:
Կրքերը հանդարտեցնելու համար տեղական իշխանությունները ստիպված էին լրացուցիչ ուժեր մտցնել քաղաք: Քաղաքացիներն ասել են, որ ոստիկանները պարբերաբար բանվորներից տուրք են հավաքել: