Միջերկրական ծովի վրա թռիչքի ժամանակ ռադարների վրայից անհետացել է Air Algerie ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը AH1020 չվերթն էր անում Ալժիրից Ֆրանսիայի Մարսել քաղաք: Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով օդանավերի տեղաշարժմանը հետեւող flightradar24.com կայքը:

Պորտալի տվյալներով, Boeing 737 -ը հասել էր Բալեարյան կզղիներին, որից հետո փոխել էր ուղղությունը՝ դեպի հակառակ կողմ, հետո էլ՝ անհետացել: