Գերմանիայից մի զբոսաշրջիկ այրել էր օգտագործված զուգարանի թուղթը, ինչի պատճառով խոշոր անտառային հրդեհներ են սկսվել Կանարյան կղզիներում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Իսպանիայի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իզաբել Գարսիան հայտնել է, որ անտառային հրդեհների մակերեսը հասել է 4 հազար հա-ի:
Նշում են, որ հրդեհի պատճառով մահացել է անտառային տնտեսության աշխատակիցներից մեկը: Բացի դրանից երեք քաղաքներից 2.5 հազար մարդ է տարհանվել:
Հիմա հրդեհների դեմ պայքարում են փրկարարական ծառայությունների չորս օդանավեր ու ութ ուղղաթիռներ:




























