Ալժիրից Մարսել AH1020  չվերթը կատարող  Air Algerie ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը Միջերկրական ծովի վրայից անցնելիս ահետացել էր ռադարներից, վայրէջք է կատարել Ալժիրի օդանավակայանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ալժիրյան  ավիաընկերություններում իր աղբյուրը:

Գործակալության աղբյուրի խոսքով օդանավը վերադարձել է թռիչքի օդանավակայան  տեխնիկական անսարքության պատճառով: