Բելգիայի Շարլերուա քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ այն տղամարդը, որը մաչետեով վիրավորել էր երկու ոստիկանների, մահացել է, իսկ  ոստիկաննների կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մաչետեով հարձակվողի մահը հաստատվել է: Մեր երկու գործընկերների կյանքին ոչինչ չի սպառնում»,- հայտնել է ոստիկանությունը Twitter–ում: