Air Algerie ավիաընկերության Boeing AH1020 բոյինգը, որը Ալժիրից Մարսել չվերթ էր կատարում, չէր անհետացել ռադարների վրայից, այլ հայտնվել էր թռիչքներին հետեւող կայքերի համար կույր գոտում: Այս մասին հայտնում է Algerie 1–ը: Փորձագետները, որոնց դիմել է լրատվամիջոցի խմբագրությունը, հայտնել են, որ օդանավը գտնվում էր թռիչքներին հետեւող՝ Flightradar24–ի նման զանազան կայքերի համար «կույր գոտում»: Նման կայքերը օգտագործում են հատուկ սարքավորումներից ՝ ADS-B ընդունիչներից ստացվող ազդանշանը:

Աղբյուրի խոսքով, Ալժիրի հյուսիսում երկար ժամանակ նման ընդունիչներ չեն եղել, քանի որ դրանց տեղակայումը պաշտոնապես արգելված է անվտանգության նկլատառումներով: Այդուհանդերձ, դա չի խանգարել ոմանց գնել ու նման սարքավորում տեղադրել իրենց մոտ, որպեսզի կարողանան տեսնել օդանավերի թռիչքը այդ տարածքների վրայով:

Սակայն պորտալը հայտնում է, որ վերջերս ոստիկանությունը խուզարկություններ է արել տներում ու առգրավել այդ սարքերը, քանի որ  դրանց միջոցով հնարավոր է  հետեւել նաեւ կառավարական չվերթներին: Այսպիսով երկրի հյուսիսում նորից հայտնվել են նման «կույր գոտիներ», որոնք անհասաննելի են թռիչքներին հետեւող կայքերի համար: