Լիբիան կգործարկի երկրի խոշորագույն՝ Էս Սիդեր նավթային նավահանգիստը: Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ սա «սեւ ոսկու» արտահանման ամենամեծ տերմինալն է:

Էս Սիդերում տեխնիկական սպասարկման աշխատանքներն արդեն սկսվել են: Waha Oil ընկերությանը պատկանող եւ 2014 թվականին զինված հարձակման հետեւանքով փակված նավահանգստի վերագործարկումը նավթի արդյունահանման ծավալների ավելացմանն ուղղված լիբիական իշխանությունների հավակնոտ ծրագրի մաս է կազմում:

Նավթի արտահանումը կվերսկսվի մեկ ամիս անց, երբ պաշտոնական թույլտվություն ստացվի: Արդեն 6 ամիս անց Waha Oil-ը ծրագրում է օրական մինչեւ 75 հազար բարել նավթ արտահանել: