Չինաստանի առափնյա ծառայության ռեկորդային թվով՝ 14 պարեկային նավեր մտել են Հարավչինական ծովի Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների տարածք, որը Ճապոնիան իր տարածքային ջրերի գոտին է համարում, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա ծառայությունը։
Ըստ նրա տեղեկությունների՝ որոշ նավեր հագեցած են սպառազինություններով։ Օգոստոսի 7-ին 13 նման չինական նավ արդեն մտել էր այդ գոտի։
Անցյալ հանգստյան օրերին Ճապոնիայի կառավարությունը Չինաստանին մի քանի բողոքի նոտա էր հղել այդ կապակցությամբ։ Շաբաթ օրն այդ հատվածում մոտ 230 չինական ձկնորսական մակույկ եւ 6 նավ էին նկատել։ Պեկինն իր հերթին Տոկիոյին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի բարդացմանը հանգեցնող միջոցներ ձեռնարկելուց։





























