Մտավոր գործունեության բարձր ցուցանիշներով մարդիկ ժամանակն անիմաստ են անցկացնում: Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ ժամանակի ընթացքում աշխատանքը նրանց պարզապես ձանձրացնում է, եւ նրանք իրենց մտքերի մեջ են խորասուզվում: Միեւնույն ժամանակ, ակտիվ կենսակերպով մարդիկ, որոնք ստիպված են ֆիզիկական աշխատանքով զբաղվել, գործնականում ամբողջ ժամանակ ներգրավվում են մտավոր ակտիվության մեջ, փոխանցում է «Քրոնիկա.ինֆո»-ն:
Հետազոտության հեղինակը նշել է, որ խելացի մարդկանց մոտ ինչ-որ նոր բան ճանաչելու պահանջ է առաջանում, այդ պատճառով նույն գործողության կատարումը ժամանակի ընթացքում նրանց ձանձրացնում է: Դե իսկ ֆիզիկական աշխատանքին հարմարված ներկայացուցիչները կարող են ուղղակի չզբաղվել այլ գործերով՝ դրանք բարդ համարելու կամ կատարման անհրաժեշտություն չլինելու պատճառով:
Այս տեսությունը հաստատելու համար հրավիրվել են 60 կամավորներ, որոնց կեսը մտավոր ակտիվության բարձր ցուցանիշներ է ունեցել: Յոթ օրվա ընթացքում մասնակիցներին առաջարկել են դաստակին սարք կրել, որը հաշվարկել է մարդու ակտիվության տվյալները:
Փորձի արդյունքում պարզվել է, որ խելացի մասնակիցները ավելի հաճախ են պարապության մատնվել եւ պասիվ կենսակերպ վարել, քան մյուս ներկայացուցիչները: Սակայն արժե նշել, որ առօրյա ակտիվ գործունեությամբ մարդիկ ավելի հաճախ են միտքն օգտագործել խնդիրները լուծելու համար:





























