Գերմանիան չի կարծում, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը կազդի ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վրա: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սավսան Չելբին, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ շփումների վերականգնումը կարեւոր է ինչպես տարածաշրջանում իրավիճակի տեսանկյունից, այնպես էլ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու: «Մենք չենք կարծում, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը հետեւանքներ կունենա ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ոլորտում գործընկերության վրա», ասել է նա: «Թուրքիան եղել է եւ մնում է գործընկեր ՆԱՏՕ-ի շրջանակում»:





























