Լավ կլինի՝ թուրքերը լռեն Ղարաբաղի հարցում եւ ընդհանրապես կխառնվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի ներգրավման հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց. «Այո, կարելի է Ադրբեջանի հետ թաքուն լաց լինել Ղարաբաղը կորցնելու առիթով: Դա հնարավոր է, ես դա հասկանում եմ. որպես հարազատ մարդիկ՝ նրանք ցավում են միմյանց համար: Բայց եթե Թուրքիան հանդես է գալիս Ղարաբաղը հանձնելու օգտին, ապա նույնիսկ ամենապարզ հայը պետք է ասի, որ Թուրքիան մեծ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, թող օրինակ ծառայի եւ հանձնի Հյուսիսային Կիպրոսն ու դուրս բերի զորքերը»:
Ըստ Գեւորգյանի՝ թուրքերն իրականում նույնպես հասկանում են, որ ավելի լավ է չխառնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Նրանք դա չեն ցանկանում: Բայց Ադրբեջանը նեղանում եւ պահանջներ է ներկայացնում»,- հավելեց քաղաքագետը:





























