Վիրտուալ խաղերի հանդեպ թուլություն ունեցող երեխաները հաջողություններ ունեն ճշգրիտ գիտություններում: Այսպիսի եզրակացության են հանգել Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները, փոխանցում է Informing-ը:

Գիտնականները նկատել են, որ երկար ժամանակ օնլայն տեսախաղեր խաղացող աշակերտները մաթեմատիկական թեստերը միջինը 15 միավորով ավելի լավ են լուծում, քան մյուսները: Հետազոտողները դա հիմնավորում են այն փաստով, որ խաղերում երեխաները հաճախ են բախվում այնպիսի բարդ խնդիրների, որոնք հաջորդ մակարդակ անցնելու համար մաթեմատիկական ունակություններ եւ գիտելիքներ են պահանջում:

Գիտնականները նաեւ չեն բացառում, որ տեսախաղերի ձգտումը երեխաների մեջ սեր կառաջացնի մաթեմատիկայի հանդեպ: