Ամերիկացի գիտնականները հայտնագործել են կրակի նոր տեսակ: Այն անվանել են կապույտ մրրիկ այն պատճառով, որ զուրկ է կրակին բնորոշ դեղին գույնից, փոխանցում է Gizmodo-ն:

Ի տարբերություն սովորական ծխակրակային տորնադոների՝ կապույտ մրրիկները կայուն են եւ հեշտ են կառավարվում, ինչը թույլ է տալիս այն ստեղծել լաբորատոր պայմաններում եւ ուսումնասիրել: Հետազոտողները հուսով են կրակի նոր տեսակը կիրառել ծովի մակերեւույթին նավթի բծերը մաքրելու համար: