ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնության հասնել բալիստիկ հրթիռներ գործարկելու համար Հյուսիսային Կորեային դատապարտելու հարցում։ Դրա պատճառը ԱԽ մշտական անդամ Չինաստանի առարկությունն է եղել։

ԱՄՆ նախաձեռնած հայտարարությունը չի ընդունվել, քանի որ Պեկինը ցանկացել է տեքստում հավելել Հարավային Կորեայում ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային համալիրների տեղակայումից հրաժարվելու մասին  կետը։ Դիվանագետների խոսքով՝ հյուսիսկորեական հրթիռների գործարկումը դատապարտելու բանակցությունները փակուղի են մտել, փոխանցում է DW–ն։

Չինաստանի ներկայացրած փաստաթղթի սեւագրում բոլոր կողմերին կոչ է արվում Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու պատրվակով ոչ մի դեպքում հակահրթիռային համակարգեր չտեղակայել Հյուսիսարեւելյան Ասիայում։