Բրազիլական սենատը բազմաթիվ քննարկումներից հետո հրաժարվել է դադարեցնել նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի նկատմամբ իմպիչմենտի արդեն սկսված գործընթացը: Գործընթացի շարունակման օգտին քվեարկել է 81 սենատորից 59-ը, այսինքն` մեծամասնությունը, հայտնում է Folha de Sao Paolo թերթը:
Այժմ պետության ղեկավարի հեռացման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն դարձյալ սենատորները, բայց արդեն այլ` հատուկ նիստին` օգոստոսի վերջին: Այդ դեպքում իմպիչմենտի համար անհրաժեշտ կլինի սենատորների երկու երրորդի հավանությունը (54 ձայն):
Ռոուսեֆֆի դեմ գործընթացը, որը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ եւ հանգեցրել է նրա ժամանակավոր հեռացմանը, կապված է այն բանի հետ, որ Ռոուսեֆֆին կասկածում են հարկային խախտումների եւ պետական միջոցներն իր վերընտրությունը ֆինանսավորելու համար օգտագործելու մեջ:





























