Ալեքսանդր Պուշկինի հետնորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ միլիարդատերը: 25-ամյա Հյուն հոր՝ լորդ Ջերալդ Գոսվենորի մահից հետո կարողություն եւ տիտղոսներ է ժառանգել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Վեսթմինսթերի դուքսը, որը խոշոր հողատեր էր, սրտի կաթվածից վախճանվել է օգոստոսի 8-ին, 64 տարեկանում: Նշվում է, որ դուքսը երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդն էր: Նրա կարողությունը շուրջ 9 մլրդ ֆունտ է (11 մլրդ դոլարից ավելի):

Գործարարի մահից հետո հենց Հյուն է ժառանգել դուքսի տիտղոսը եւ փողերը. բրիտանացու երեք դուստրերը, երկրի օրենքների համաձայն, նրա ունեցվածքին հավակնելու իրավունք չունեն:

Ըստ Lenta-ի՝ երիտասարդը կդառնա Քեմբրիջի դքսի եւ դքսուհու՝ Ուիլյամի եւ Քեյթի որդու կնքահայրը:

Հայտնի է, որ Հյու Գրոսվենորը եւ նրա քույրերը Պուշկինի նախա-նախա-նախաթոռներն են: Բրիտանացիների մայրը՝ Նատալյա Գրոսվենորը, ծագումով Ռոմանովների ցարական եւ Վինձորների արքայական տներից է: