Հայաստանում հոյակապ շոու է լինելու: Ամերիկյան ջազ-ռոքի լեգենդ Ջո Քոքերից հետո Հայաստան է ժամանելու իտալական լեգենդ Ալ Բանոն:

Համերգի կոնկրետ օրը չի հաղորդվում: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են կարիքավոր երեխաների օգնությանը: