Բուքինգեմյան պալատը սպասուհի է փնտրում: Ըստ The Telegraph-ի՝ նրա պարտականությունների մեջ կմտնեն ինտերիերի պարագաների մաքրությունը՝ գորգերից եւ կահույքից մինչեւ պատմական ծաղկամաններ եւ նկարներ:
Բացի այդ, սպասուհին կամ սպասավորը պետք է ծառայություններ մատուցեն հյուրերին, մասնակցեն հատուկ միջոցառումների կազմակերպմանը:
«Դա միայն սպասավորի աշխատանք չէ: Դուք կապրեք եւ կաշխատեք հոյակապ պատմական ինտերիերում՝ հոգ տանելով, որպեսզի այն լավագույնս ներկայանան հյուրերին, գործընկերներին եւ, իհարկե, թագավորական ընտանիքի անդամներին»,- ասված է հայտարարությունում:
Թագավորական սպասավորի կամ սպասուհու տարեկան աշխատավարձը կկազմի 17 հազար ֆունտ՝ բնակարանի եւ սննդի հետ միասին: Բացի այդ, նախատեսվում է ամենամյա արձակուրդ՝ 33 օր, նաեւ մի շարք սոցիալական արտոնություններ:




























