Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գերմանացի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է պարզել, թե կոնկրետ երբ են ամուսինները կորցնում միմյանց հետ սեքսով զբաղվելու նկատմամբ հետաքրքրությունը: Սակայն զուգընկերների մոտ հույս կա, եթե նրանք երեխաներ ունեն, գրում է Mediforum պորտալը:
Հետազոտողները հարցում են անցկացրել 25-40 տարեկան ավելի քան 3 հազար մարդու շրջանում, որպեսզի գնահատեն նրանց ինտիմ կյանքի մակարդակը: Պարզվել է, որ հարաբերությունների առաջին տարում զգացվում է սեռական բավարարվածության մակարդակի դրական զարգացում, իսկ դրան հետեւում է անկում:
Հետազոտության հեղինակների կարծիքով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ առաջին տարում մարդիկ ձգտում են բավարարել միմյանց սեռական պահանջմունքները, իսկ դրան հասնելուց հետո սկսում է արտահայտվել սեռական ցանկությունների մակարդակների տարբերությունները, որի պատճառով սեքսով զբաղվելը ավելի հազվադեպ է դառնում:
Հարաբերությունների զարգացմանը զուգահեռ սեքսից բավարարություն ստանալու աստիճանը նվազում է: 16 եւ ավելի տարի միասին ապրած զույգերի միայն 27 տոկոսն է հայտարարել սեքսուալ բավարարություն ստանալու մասին:





























