Չինաստանում 120 տարեկանում կյանքից հեռացել է մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Ֆու Սուցինը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը:

Նրա ծոռնուհու խոսքով՝ Ֆու Սուցինի առողջական վիճակը սկսել է վատանալ տարեսկզբից: Վերջին տարեդարձը չինուհին նշել է օգոստոսի 21-ին: Նա գրեթե 70 թոռ, ծոռներ եւ թոռների ծոռներ ունի:

Ֆու Սուցինը մոլորակի ամենատարեց բնակչուհին է ճանաչվել 2013 թվականին, Carry the Flag World Records կազմակերպության կողմից: Սակայն այլ կազմակերպություններ դա չեն արել:

Երբեւէ մոլորակի վրա բնակված ամենատարեց մարդը պաշտոնապես համարվում է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 122 տարեկանում: