Իտալիայի գերագույն դատարանը վճռել է, որ հանրային վայրերում ձեռնաշարժությամբ զբաղվելը քրեական հանցագործություն չէ: Վճիռը տարածվում է նույնիսկ այն մարդկանց վրա, որոնք ինքնաբավարարմամբ են զբաղվում՝ մարդկանց ուշադրությունը գրավելու ակնհայտ մտադրությամբ: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով La Repubblica-ն:
Դատարանը վճռել է չեղարկել 69-ամյա Պիետրո Լ.-ի դատավճիռը, որին բռնել էին հրապարակային ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Նա դրանով զբաղվել էր սիցիլիական Կատանիա քաղաքի համալսարանական գոտում, ուսանողների առջեւ:
Տեղական դատարանը տղամարդուն դատապարտել էր 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ 3420 եվրոյի չափով տուգանքի: Սակայն հիմա Գերագույն դատարանը հայտարարել է, որ վերջին բարեփոխումների արդյունքում նրա արարքն այլեւս քրեական հանցանք չէ:
Պիետրո Լ.-ն չի բանտարկվի, բայց, ամեն դեպքում, տուգանք կվճարի: Գերագույն դատարանը 69-ամյա իրավախախտի համար 5-ից 30 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել. հստակ գումարը կորոշի Կատանիայի դատարանը:




























