Յուրաքանչյուր մարդու գեներում ներառված է նրա սեքսուալ ակտիվության սկիզբը: Այսպիսի եզրակացության են հանգել Քալիֆորնիայի Ֆուլերթոնի համալսարանի մասնագետները, փոխանցում է Informing-ը:

Նրանք նշել են, թե սխալ է այն կարծիքը, որ մարդն ինքն է որոշում՝ երբ ամուսնանալ: Իրականում ամեն ինչ կախված է գենետիկական նախատրամադրվածությունից, որը ժառանգում են ֆիզիկական եւ կենսաբանական յուրահատկություններով նախնիներից, նաեւ բնավորությունից:

Մարդու գենոմը վերլուծելով՝ կարելի ասել, թե հատկապես երբ է սկսվում «սեքս-մարաթոնը»: Անկասկած, խոսքը ճշգրիտ ժամկետի մասին չէ, սակայն մոտավոր տարիքը կարելի է պարզել: Որպես կանոն, հարաբերություններ սկսելու հրամանը հենց գեներն են տալիս:

Չնայած, ինչպես գիտնականներն են հայտարարել, առանց բացառության կանոն չկա: Երբեմն ընտանիքում առկա անբարենպաստ հանգամանքները եւ ուղեկցող մի շարք գործոնները մարդուն կարող են դրդել տնից վաղ հեռանալ եւ ընտանիք կազմել՝ այն դեպքում, երբ գեները դեռեւս լռում են: