Տղամարդու հաջողությունը կարիերայում եւ ընտանեկան կյանքում կախած է նրա հասակից: Informing-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ բարձրահասակ տղամարդիկ ավելի հաջողակ են կարիերայում: Ավելի հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հատկապես բարձրահասակ տղամարդիկ:

Պարզվել է, որ բարձրահասակ տղամարդիկ մեծ հաջողություն են վայելում նաեւ կանանց շրջանում: Նրանք կանանց ուշադրության պակաս չունեն եւ զուգընկերուհիներին հաճախ են փոխում: Այդ իսկ պատճառով բարձրահասակ տղամարդկանց հետ ամուսնությունները հազվադեպ են երկարատեւ լինում: Ըստ որում՝ հաստատվել է, որ բարձրահասակ տղամարդկանց ցածրահասակ կանայք են դուր գալիս: Դրանից բացի, նրանք նախընտրում են իրենցից տարիքով փոքր կանանց:

Իսկ ահա ցածրահասակ տղամարդիկ ջանում են պահպանել իրենց ընտանիքը: Այդ իսկ պատճառով ամուսնության մեջ նրանք ավելի հուսալի զուգընկեր են համարվում: Հետազոտության հեղինակները պնդում են, որ միջինից ցածր հասակ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ իրենց նման ցածր հասակով կանանց են ընտրում: Դրանից զատ, ուժեղ սեռի ոչ բարձրահասակ ներկայացուցիչները նախընտրում են ամուսնանալ իրենց տարեկիցների հետ:

Ցածրահասակ տղամարդիկ ձգտում են հասակի պակասը լրացնել բարձր աշխատավարձով: Սակայն եթե բարձրահասակ եւ ցածրահասակ տղամարդիկ կարիերա սկսեն հավասար պայմաններում, ապա բարձրահասակ տղամարդն ավելի հաջողակ կլինի: