Սեռական շփման առաջին իսկ փորձը վիետնամցի սիրահար զույգի համար դրամատիկ ավարտ է ունեցել: Նորաթուխ սիրահարները հիվանդանոց են տեղափոխվել սեռական օրգանների վնասումով: Պարզվել է, որ պատճառն ամենեւին էլ կրքի ուժգնությունը չի եղել, այլ մերձեցման օրիգինալ եղանակը: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Երիտասարդ տղան ամաչել է պահպանակ գնել եւ իր սիրեցյալին առաջարկել է պաշտպանվելու այլընտրանքային միջոց: Նա իր «տղամարդկային արժանապատվությունը» փաթաթել է պլաստիկե փաթեթով եւ նետվել Կամասուտրայի այբուբենը յուրացնելուն:
Փորձարկման հետեւանքով տղան եւ աղջիկը ստիպված էին բժշկի դիմել՝ սեռական օրգանների շրջանում կտրվածքների եւ արյունահոսության պատճառով
Վիտնամցի բժիշկները նախազգուշացնում են՝ պլաստիկե փաթեթների օգտագործումը առողջության համար վտանգավոր է:





























