Հարսանեկան տուրիզն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում. բազմաթիվ ռուսաստանցիներ ցանկանում են արտերկրում ամուսնանալ: Ըստ Travel-ի՝ էկզոտիկայի սիրահարներն ուղեւորվում են Բալի կամ Դոմինիկյան հանրապետություն, իսկ դասականի սիրահարները նախընտրում են Եվրոպան: Վերջերս Խորվաթիայում բացվել է երկրի առաջին հարսանեկան հանգստավայրը՝ Corberon-ը:

Այն գտնվում է Զապրեշիչ քաղաքի մերձակայքում, Զագրեբից 20 րոպեի հեռավորությամբ: BalkanPro.ru-ի փոխանցմամբ՝ կաղնու անտառը հրաշալի ֆոն է ֆոտոսեսիայի եւ հանդիսության ժամանակ զբոսանքի համար: Հանդիսասրահում կարելի է 450 հյուր ընդունել:

Խորվաթիան ռոմանտիկ զույգերին գրավում է հրաշալի բնապատկերներով, Ադրիատիկ ծովով եւ համեմատաբար համեստ գներով՝ ի տարբերություն եվրոպական հարսանեկան այլ ուղղությունների: