Այսօր, սեպտեմբերի 1-ին Բեսլանում սգո միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված 2004թ-ին տեղի համար 1 դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության 5-րդ տարելիցին։ Դպրոցի բակում հավաքվել են 2,5 հազար մարդ, որպեսզի հարգեն ահաբեկչության արդյունքում 335 զոհվածների հիշատակը։ Դպրոցում հնչում է սգո երաժշտություն, իսկ պատերին դրված է պսակների երկար շարք եւ փակցված են զոհվածների գունավոր նկարները։

Սպորտդահլիճում, որտեղ ահաբեկիչները 3 օր պահել էին պատանդներին, ծաղիկներ են դրել Հյուսիսային Օսիայի նախագահ Թայմուրազ Մամսուրովը, հանրապետական խորհրդարանի ղեկավար Լարիսա Խաբիցովան, ինչպես նաեւ հանրապետության խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչները։

Սգո արարողություն այսօր կատարեց Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի արքեպիսկոպոսը։ Միջոցառումները քաղաքում կավարտվեն երեկոյան ժամը 20։00-ին՝ մոմավառությամբ։