Մարդու ուղեղը զարգանում է նոր տպավորությունների ազդեցությամբ: Ըստ Informing-ի՝ նման եզրահանգման են եկել Էդինբուրգից եւ Թեխասից գիտնականները:
Ըստ հետազոտողների՝ նոր տպավորությունները թույլ են տալիս ավելի լավ յուրացնել նոր տեղեկություններն ու ակտիվացնում են գլխուղեղի որոշ հատվածները, որոնցում դոֆամինի արտազատում է տեղի ունենում:
Նշենք, որ գիտափորձն անցկացվել է մկների մասնակցությամբ, որոնց տեղավորել են սննդով լի տուփի մեջ: Պարզվել է, որ կրծողներն ավելի լավ են հիշում սննդի գտնվելու վայրը, եթե դրանից առաջ նոր տպավորություններ են ստանում կամ, ասենք, հայտնվում են նոր վայրում:
Այսպիսով՝ գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ փոփոխություններ ձեռնարկել. ժամանակ առ ժամանակ հեռանալ քաղաքից՝ ոչ միայն հանգստանալու, այլեւ գլխուղեղի աշխատանքն ամրապնդելու համար:




























