Գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչու են մարդիկ տխուր երաժշտություն լսում: Այս մասին գրում է Planet-Today-ը:

Սովորաբար մարդիկ ձգտում են երաժշտություն լսել՝ առօրյայում տխրությունից խուսափելու համար, այդ պատճառով տխուր երաժշտությունը նախընտրելը գիտնականների համար խորհրդավոր է եւ պարադոքս:

Փորձի ընթացքում մարդկանց առաջարկել են նախկինում իրենց համար անհայտ տխուր ստեղծագործություն լսել, իսկ հոգեբանները հետեւել են կամավորներին: Երաժշտություն լսելուց հետո նրանք հարցաթերթեր են լրացրել եւ տխուր դեմքերով մարդկանց նկարներ դիտել:

Ուսումնասիրելով մարդկանց պատասխաններն ու պահվածքը՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդիկ այդ կերպ թուլանում են եւ ցավակցում՝ հաճույք ստանալով դրանից: