Գիտնականները պարզել են, որ նստակյաց կենսակերպի պատճառով ամեն տարի մոլորակի բնակչությունը կրճատվում է 433 հազար մարդով, որը կազմում է Երկրի վրա մահվան բոլոր դեպքերի 4 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ մահացու է համարվում օրական երեք ժամից ավելի նստած անցկացնելը, ըստ որում՝ ոչ մի նշանակություն չունի, դրա հետ մեկտեղ հաճախում եք մարզադահլիճ, թե ոչ, հայտնում է Oane-ը: 

Վերլուծության է ենթարկվել աշխարհի 54 երկրների մարդկանց կենսակերպը 2002-ից մինչեւ 2011 թվականը: Պարզվել է, որ Երկրագնդի բնակչության կեսից ավելին իրենց կյանքը գործնականում նստած են անցկացնում. այս երեւույթը կոչվել է «աթոռի էֆեկտ»: Փորձագետները կարծում են, որ եթե հաջողվի օրվա մեջ նստած վիճակը կրճատել թեկուզ երկու ժամով, ապա դա հնարավորություն կտա երկար նստած վիճակի հետեւանքով մահացությունը նվազեցնել 2,3 տոկոսով: