Լոնդոնի Հոլլոուեյի թագավորական համալսարանի հետազոտողների թիմը կարողացել է փորձով հաստատել գեղեցիկ եւ տգեղ ընկերուհիների մասին այն պնդումը, որ տգեղ կնոջ կողքին ուրիշն ավելի գեղեցիկ է երեւում, հայտնում է The Telegraph-ը:
Բրիտանացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում կամավորները պետք է լուսանկարներով գնահատեին տարբեր մարդկանց գեղեցկությունը: Ավելի ուշ կամավորները կրկնել են փորձը եւ գնահատել նույն մարդկանց գեղեցկությունն այս անգամ արդեն այն լուսանկարներում, որոնցում նրանք միայնակ չէին, այլ ավելի տգեղ մեկի կողքին:
Հետազոտության արդյունքներն ապացուցում են, որ «տգեղ ընկերուհու կանոնը» գործում է, քանի որ երկրորդ փուլում ցուցադրված լուսանկարները ավելի բարձր գնահատականներ էին ստացել, քան առաջինում:




























