Գիտնականները պարզել են, թե ինչու, ի տարբերություն տղամարդկանց, կանայք պետք է ավելի երկար քնեն: Նրանք հայտարարել են, որ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է 30-60 րոպե ավելի քնեն, քան տղամարդիկ, փոխանցում է Informing-ը:
Մի քանի փուլով անցկացված հետազոտությանը մասնակցել է 950 մարդ: Ամբողջ օրվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են փորձարկվողների գլխուղեղը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղեղի քնի համար պատասխանատու հատվածներին: Մասնագետների կարծիքով՝ օրվա ընթացքում կանայք ջանում են միաժամանակ մի քանի խնդիր լուծել, որի հետեւանքով նրանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում: Ըստ որում՝ կանանց մոտ աշխատում է երկու կիսագունդն էլ, մինչդեռ տղամարդկանց մոտ՝ մեկ կիսագունդը:
Արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կանանց համար պարզապես անհրաժեշտություն է տղամարդկանցից 1 ժամ ավելի քնելը: Ի դեպ, մտավոր աշխատանքով զբաղվող տղամարդիկ եւս պետք է երկար հանգստանան:





























