Ամերիկյան Վիրջինիայի համալսարանից դոկտոր Յան Սթիվենսոնը, որն իր կյանքի զգալի մասը նվիրել է վերամարմնավորման ուսումնասիրությանը, պնդում է, որ մահից հետո կյանք գոյություն ունի: Այս մասին գրում է Informing-ը:
Գիտնականի խոսքով՝ իր հետազոտությունների ընթացքում վերափոխության մինչեւ 3 հազար դեպք է հայտնաբերել:
Դոկտոր Սթիվենսոնին, մասնավորապես, հաջողվել է պարզել, որ հարցվածների 35%-ի մոտ, որոնք վստահ են, որ անցյալ կյանքից փաստեր են հիշում, մարմնի վրա խալեր կան: Գիտնականը կարծում է, որ դրանք պահպանվել են այն մարդկանցից, որոնց հիշողությունները պահպանվել են մարդկանց ուղեղում:
Բացի այդ, գիտնականը պնդում է, որ իրեն հաջողվել է ապացուցել բոլոր հիշողությունների շուրջ 92%-ի հավաստիությունը, որոնք իրեն պատմել են երեխաները: Ասում է՝ նրանց հիշողությունները հստակ բնույթ են կրում եւ չեն կարող համապատասխանել այլ մարդու կյանքին:





























