Հակադեպրեսանտների ազդեցության արդյունավետությունը կախված է աշխատանքի բնույթից: Planet-Today-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման է եկել հետազոտողների միջազգային խումբը:
Պարզվել է, որ հակադեպրեսանտներ ընդունող անձանց մեկ երրորդը չի բուժվում: Հոգեբույժներն ու նյարդաբանները որոշել են խնդիրն ուսումնասիրել իրենց հիվանդների անձնական կարգավիճակի տեսանկյունից՝ դեպրեսիայի բուժման ժամանակ դեղամիջոցների յուրացման առումով: Դրանից է կախված եղել յուրաքանչյուր հիվանդի համար դեղամիջոցի անհատական ընտրությունը:
Հետազոտությանը մշտական աշխատանք ունեցող եւ մի քանի անգամ դեպրեսիայի խնդրով մասնագետի դիմած 654 մարդ է մասնակցել:
Կամավորների առաջին խմբում 336 մարդ է ներառվել, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, երկրորդ խմբում՝ 161 մարդ, միջին մասնագիտական մակարդակով, իսկ երրորդ խմբի 157 մասնակիցներն ամենացածր մասնագիտական պատրաստվածությունն են ունեցել: Բոլորն են հակադեպրեսանտներ եւ հանգստացնող դեղորայք են ընդունել:
Հետազոտության արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ առաջին խմբի հիվանդների 55.9%-ի վրա հակադեպրեսանտները ցանկալի արդյունք չեն ունեցել: Նման արդյունք է արձանագրվել երկրորդ խմբի 40%-ի պարագայում, իսկ երրորդ խմբում այդ ցուցանիշը կազմել է 44.3%: Այսպիսով արձանագրվել է, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող եւ հաճախակի սթրեսային իրավիճակներում գտնվող անձանց համար հակադեպրեսանտներով թերապիան անարդյունավետ է:





























