Ամերիկյան գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ հոգեւոր առումով ավելի զարգացած են եւ հակված են Աստծուն հավատալուն: Այս մասին հաղորդում է Discover24-ը:

Հետազոտողների պնդմամբ՝ հավատքի համար պատասխանատու է օքսիտոցին հորմոնը, որը տղամարդկանց մոտ արտադրվում է սեքսի ժամանակ: Դա բերում է եզրահանգման, որ սեքսի օգնությամբ կարելի է կառավարել հոգեւորության մակարդակը:

Օքսիտոցին հորմոնը բժշկության մեջ կիրառում են կանանց մոտ ծննդաբերության ժամանակ: Տղամարդու արյան մեջ այդ հորմոնի մակարդակի զգալի բարձրացումն ուժեղ սեռի մոտ հոգեւորության եւ միասնության զգացողություն է առաջացնում: Տղամարդկանց մոտ այդ վիճակը նկատվել է մեկ շաբաթվա ընթացքում:

Օքսիտոցինի անհրաժեշտ չափաբաժին ստացած տղամարդիկ պնդում են, որ Աստծու հանդեպ հավատը կարեւոր տեղ է զբաղեցնում իրենց սոցիալական կյանքում: