Գիտնականները հետազոտության արդյունքում պարզվել է, որ շոկոլադից կախվածություն գոյություն ունի: Ըստ նրանց՝ այն նման է թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությանը:

«Հոգեբանական կապվածության տեսանկյունից այս բոլորից կախվածությունը գրեթե հավասարազոր է»,- նշում են մասնագետները:

Ըստ Informing-ի՝ գիտափորձի ընթացքում գիտնականները չափել են շոկոլադից, ալկոհոլից կամ ծխախոտից կախվածություն ունեցող մարդկանց ուղեղի ակտիվությունը: Փորձի մասնակիցների կենսաբանական նյութի անալիզը ցույց է տվել, որ մարդու օրգանիզմը շոկոլադին արձագանքում է սերոտոնինի արտանետմամբ: Նույնն է նաեւ այլ նյութերի պարագայում:

Հարկ է նկատել, որ կակաոյի հատիկներն անդանամիդ նյութն են պարունակում, որի ազդեցությունը թմրանյութից արբեցում է հիշեցնում: Դա է պատճառը, որ շոկոլադ օգտագործելուց հետո մարդու մոտ ուժերի մեծ հոսք է սկսվում: Գիտնականներն ընդգծում են, որ շատերն են շոկոլադ սիրում, քանի որ այն օգնում է հաղթահարել սթրեսն ու բարձրացնել տրամադրությունը: